Ֆաուստը գերմանացի գրող Գյոթեի համանուն ողբերգության հերոսն է, համաշխարհային գրականության հավերժական կերպարներից է: Նրա մասին մի շարք լեգենդներ են հյուսվել, բեմականացումներ արվել:

«Դոկտոր Ֆաուստի» մասին լեգենդներից մեկում միանշանակորեն հիշատակվում է Հայկական լեռնաշխարհը: Եդեմի տեղակայումը Տիգրիս և Եփրատ գետերի հատման կետում արդեն իսկ այդ փաստի վկայությունն է:

Գերմանացի գրող Թոմաս Մանը, ով գրել է «Դոկտոր Ֆաուստ» երկը, ավելի ուշ իր «Հովսեփը և նրա եղբայրները» աշխատության մեջ նշում է. «Դրախտի՝ մեզ հասած նկարագրությունը որոշ մասով հստակ է… Եվ առաջինը լինելու դափնին Հայաստանին տալով՝ մենք մեծ քայլ ենք կատարում դեպի հաջորդ ճշմարտությունը:

Գիտնականները վաղուց միասնական կարծիք ունեն դրախտի գտնվելու հարաբերականորեն ճշգրիտ վայրի մասին, սակայն որոշակի վեճեր են առաջացնում երկու այլ ջրային վտակները՝ Փիսոնն ու Գեհոնը, որոնց սկզբնաղբյուրները ևս գտնվում են Եդեմի տարածքում:

Շատերը կարծում են, որ այդ գետերն իրականում Արաքսն ու Հալիսն են (ներկայիս անվանումը՝ Քըզըլըրմաք, գտնվում է Թուրքիայի տարածքում), որոնք թափվում են համապատասխանաբար Կասպից և Սև ծովեր: Այս տեսակետը հիմնավորվում է նաև նրանով, որ հայերն Արաքսը համարում են իրենց դրախտային ու սուրբ գետը։ Արաքսի ակունքները պատմական Հայաստանի տարածքում են։ Մեր օրերում դրա հունը չորս տարածաշրջանային պետությունների սահմաններ է առանձնացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել