Էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ՝ ուրբաթ օրն արձանագրված 2-3% գնանկումից հետո: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Այսպիսով, ըստ աղբյուրի, Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,15%-ով՝ հասնելով բարելի համար 60,37  դոլարի, իսկ թեթև տեսակի WTI  նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,37%-ով՝  կազմելով  51,66  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել