Վերացարկվելով Լուկաշենկոյի՝ երեկվա հայտարարության զգայական-վիրավորական կոնտեքստից՝ պետք է նշել մի քանի իրողություն։
Նախ՝ երբ նա նշում է, թե իբրև Նազարբաևը կանոնադրության հիմքով ասում է, թե գլխ. քարտուղար կարող է նշանակվել նաև առանց ՀՀ-ի կողմի դիրքորոշման, նա սխալվում է, քանի որ գլխ. քարտուղարի նշանակման հարցը կազմակերպության հիմնարար, կառավարական-կազմակերպչական հարց է, ու այդտեղ կոնսենսուսը պարտադիր է: Դաշինքի անդամ որևէ երկիր չի կարող դեմ քվերակել միջին ինչ-որ չինովնիկի, որը հետագայում ընտրվելու ու նաև «կառավարելու» է այդ երկիրը դաշինքի ֆորմատում:
Երկրորդ՝ իհարկե, ՀԱՊԿ կանոնադրությունը չի բացառում, որ որոշ դեպքերում որոշումները կարող են ընդունվել առանց կոնսենսուսի: Սա այն դեպքն է, երբ անդամներից մեկը կարող է ձեռնպահ մնալ, ու որոշումն ընդունվի:
Այս դեպքում տեղին է հիշել «Ուզբեկստանի քեյսը», որը, լինելով ՀԱՊԿ անդամ-երկիր, չէր մասնակցում տեղեկատավական անվտանգության ռազմավարության մշակման մի շարք հանդիպումների, ավելին՝ սաբոտաժի էր ենթարկում որոշները, չէր մասնակցում զորավարժությունների, կազմակերպչական-խորհրդատավական մի շարք գործողությունների: Այս ամենի արդյունքում, կարծեմ, հենց նույն Նազարբաևն առաջարկեց ուզբեկներին դուրս գալ ՀԱՊԿ-ից:
Ի դեպ, Ի. Քարիմովը ՀԱՊԿ նիստերի ժամանակ աչքի էր ընկնում կոլեգաների ու կազմակերպության սուր քննադատությամբ:
Այն տրամաբանությունը, որ առաջարկում է Լուկաշենկոն, հանգում է այս քեյսին, սակայն իրականում ինքն էլ գիտի, որ գլխ. քարտուղարի հարցը կազմակերպության կառավարման, հետևաբար առանցքային հարց է, ու նման գործելաոճը կիրառելի չէ այս դեպքում։
Իրականում նա այս կերպ ՀՀ-ին երկու ճանապարհ է ցույց տալիս՝ կա՛մ դուք պետք է կողմ քվեարկեք՝ կուլ տալով այն ամենը, ինչ եղավ, կա՛մ երևի անելիք չունեք այս կազմակերպությունում։
Ուղղակի պետք չէր շտապել Խաչատուրովի ու մնացած մասերով։
ՀԳ. Իսկ Լուկաշենկոյին պետք է պատասխանել, մնաց՝ որոշեք, թե ինչպես։
Իսկ ընդհանուր՝ շատ վատ է...