Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատապարտեց «Նոր Հայաստան նոր հայրապետ» շարժման կողմնակիցների կողմից ժամեր առաջ Մայր Աթոռում տեղի ունեցած բռնության դեպքը, երբ փորձ էր արվել ներխուժել եկեղեցի։

Գյումրիում հայ կնոջը ծեծելով սպանող ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանի կողմից. ԱԱԾ տնօրեն

«Եկեղեցին և պետությունը տարանջատված են, մենք որևէ իրավասություն չունենք խառնվել եկեղեցու գործերի մեջ։ Մենք կարող ենք միայն ապահովել եկեղեցու և եկեղեցական համայնքի անվտանգությունը։ Ցանկացած բռնություն դատապարտելի է։ Եթե նրանք փորձել են բռնություն գործադրել, չեն ենթարկվել ոստիկանության հորդորներին ու փորձել են մտնել ներս։ Համոզված եմ, որ եկեղեցին այնքան ուժ ու իմաստնություն ունի, որ կկարողանա այդ խնդիրը լուծել», – հայտարարեց նա։

ԱԱԾ տնօրենը նաև նկատեց, որ Ամենայն Հայոց կաթողիոսի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսել է և նշեց, որ վստահ է, որ Վեհափառը «այնքան ուժ ունի, որ կկարողանա ծագած խնդիրները լուծել»։

Մամուլում իր՝ ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերի վերաբերյալ հարցին Վանեցյանն պատասխանեց, որ ցանկանում է երկար խոսել։ Պատմեց, որ դեռ 20 տարեկանից աշխատել է ԱԱԾ համակարգում ու շարունակեց. «Հպարտանում եմ իմ ծառայությամբ, իմ կատարած աշխատանքով, պատասխանատվությամբ եմ մոտենում իմ աշխատանքին։ Այսօր ինձ համար մեծ պատասխանատվություն ու հպարտություն է ղեկավարել այդ կառույցը, որտեղ աշխատում եմ շուրջ 20 տարի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել