Քյոլնի համալսարանական կլինիկայի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն, հիպերտոնիկ հիվանդների համար, կակաոյի օգտագործումը նույն բարելավող ազդեցությունն ունի, ինչպիսին թողնում են ճնշումն իջեցնող դեղամիջոցները:

«Կակաոն օգնում է հիպերտոնիկներին իջեցնել արյան բարձր ճնշումը, բարելավում է ամոթների վիճակը, օգնում սրտանոթային հիվանդությունների բուժման ժամանակ, թուլացնում է նրանց բնորոշ լարվածությունը»,- նշել են փորձագետները:

Գիտնականները կակաոյի այս ազդեցությունը վերագրում են դրանում պրոցիանիդի՝ պոլիֆենոլային միացության առկայությանը: Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ կակաո պարունակող սննդատեսակները հաճախ աչքի են ընկնում բարձր կալորիականությամբ, մինչդեռ հիպերտոնիկներին այն օգտակար է առանց շաքարի և լրացուցիչ ճարպերի:

«Հիպերտոնիկ հիվանդների կողմից կակաոյի օգտագործումը նպաստում է ինսուլտների և սրտային նոպաների առաջացման ռիսկի 10-20%-ով նվազեցմանը»,- հայտարարել են նրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել