Խոյեր
Նրանց համար առաջին պլան կմղվեն տունը և ընտանիքը: Որքան ուժեղ լինեն  ընտանեկան հարաբերությունները, այնքան ավելի հաջողակ կլինեք հասարակության մեջ և աշխատանքում:
 
Ցուլեր
Ցուլերը 2019-ին կապավինեն իրենց գիտելիքներին ու գործնական հմտություններին: Հաջողության ճանապարհը պետք է շարունակել ինտելեկտուալ զարգացման միջոցով, տարբեր մարդկանց հետ հաղորդակցվելու, ցանկությունների իրականացման, գործնական մեթոդների որոնման միջոցով: 
 
Երկվորյակներ
2019 թ երկվորյակները  կապավինեն իրենց անձնական ռեսուրսներին և հնարվորություններին: Աստղերը Երկվորյականերին լուրջ փոփոխություններ են խոստանում: 
 
Խեցգետիներ
2019 թ Խեցգետիները  շատ փոփոխությունների դեմ առ դեմ կկանգնեն, հատկապես անձնական հարցում, որպեսզի կարողանան իրենց անհատականությունը զարգացնել: 
 
Առյուծների համար 2019թ-ն կլինի անցած տարիներին իրականացրած  գործողությունները իմի բերելու տարի: Դա կլինի իմաստության, հոգևոր աճի տարի: Սակայն, միևնույն ժամանակ, առյուծները կարող են ճնշվել հասարակական կարծիքից:
 
2019թ  Կույսերի համար առաջին պլան կմղվի ինքնայուրացումը և իրենց անհատականության արտահայտելը: Միևնույն ժամանակ, դուք պետք է դառնաք թիմի և կազմակերպության անբաժանելի մասը, ինչ-որ բան փոխելու և գաղափարների իրականացնելու համար: 
 
2019 թվականը Կշեռքների համար կլինի կարիերայի առաջընթացի և տան ու ընտանիքի խնդիրներին դիմակայելու տարի: Կշեռքները պետք է գտնեն ճիշտ մարդկանց, որպեսզի հասարակության մեջ և աշխատանքում կայունություն ունենան: Միևնույն ժամանակ, մեծ ուշադրություն պետք է դարձնեք տանը և ընտանիքին, անձնական գործերին և մտահոգություններին: 
 
2019 թվականին  Կարիճները կյանքի նոր իմաստ կգտնեն: Եվ դա տեղի կունենա կամ ճանապարհորդության, կամ նոր գիտելիքների, կամ փիլիսոփաների հետ հաղորդակցվելու, տարբեր կրոնների և գիտությունների ուսումնասիրության միջոցով: 
 
Աղեղնավորները կարող են իրենց շրջապատից նոր առաջարկ ստանալ: Կփոխվի շրջապատի հանդեպ վերաբերմունքը: Ձեր ուժը վատնելու վտանգ կա: Դա կանխելու համար 2019-ի հորոսկոպը խորհուրդ է տալիս Աղեղնավորներին որոշակի նպատակներ դնել իրենց առջև և ոչ թե փոխել իրենց կյանքը այլ մարդկանց համար:
 
Այծեղջյուրների կյանքում 2019 թվականին այնպիսի իրադարձություններ տեղի կունենան, որոնք կստիպեն  փոխել մարդկանց վերաբերմունքը  ձեր հանդեպ: Շատ Այծեղջյուրները 2019-ին կհանդիպեն իրենց կեսին կամ կամուսնանան: Այծեղջյուները  կսովորեն լսել ուրիշներին, զիջել, կառուցողական հարաբերություններ կառուցել: Այծեղջյուրները կսովորեն աշխարհի գեղեցկությունը ճանաչել հարաբերությունների միջոցով: 
 
Ջրհոսները 2019 թվականին կկարողանան հոգևոր խաղաղություն ձեռք բերել: Եթե ձեր նպատակը այլ մարդկանց ծառայելն է, դուք կկարողանաք իրականացնել ձեր նպատակները և ավարտել ստեղծագործական ցիկլը, որը տևեց երկար տարիներ:  Ձեր առաջադրանքը գալիք տարվա համար ուրիշներին ծառայելն է։
 
Ձկների կյանքում 2019թ-ին կհայտնվի սեր:  Կամ էլ դուք զբաղված կլինենք սեփական երեխաներով: Ձկներին խորհուրդ է տրվում առաջ գնալ և չտեսնել անցյալի անհաջողությունները: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել