1. ԼՏՊ- ին գնահատական չտվեց, ու նրա հետ միասին նաև` նրա ստեղծած օլիգարխներին ու թայֆին չպատժեց ու չսնանկացրեց, 
ինչու՞ - երկրի միջազգային ռեյտինգի մասին էր մտածում, էտ մարդկանց ընտանիքների ու հարազատների մասին էր մտածում, մնացածի համար էլ մտածում էր` նորմալ բիզնեսմեն կդառնան - առռը հա...

2. Մամուլի ու սոցցանցերի ուժը թերագնահատեց ու իրա արածները փիառ չարեց,
ինչու՞ - մտածեց, որ ինչքան ուզում են հաչան, բամբասեն ու սուտ բաներ տարածեն` ժողովուրդը կհիշի ու կգնահատի իրա ժամանակները - առռը հա...

3. Մասսայի հետ քիչ էր շփվում, սուտ խոստումներ չէր տալիս, չէր խաբում, կեղծավորություն չէր անում, միայն գործով էր զբաղվում,
ինչու՞ - մտածում էր, որ մեր ժողովրդի մեջ գիտակից, հայրենասեր ու կշռադատող մարդկանց քանակը ավելի շատա, քան թե անգիտակից ու հավայի մասսան, որ մենակ խոսքերն ա հաշվի առնում, ոչ թե արած գործը - առռռը հա...

Ու էս սաղ նրանից ա, որ ինքը մարդկանց մասին ավելի լավ կարծիք ունի, քան թե էտ մարդիկ իրականում կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել