Իսկ հիմա՝ ավելի լուրջ։ Արդեն տևական ժամանակ է՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի դադարեցնում անհիմն, անիմաստ և հաճախակի զավեշտալի մեղադրանքներով հանդես գալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասցեին։
Հիմնականում մեղադրանքները բաժանվում են երկու մասի․
1. Եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովում կլիներ երկրորդ ուժը։
2. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պնդում է, որ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքանությունից և արդեն բացահայտ թիրախավորել է անձամբ Գագիկ Ծառուկյանին։
Եկեք միասին վերլուծենք թեզերը և հասկանաք, թե իրականում ինչ նպատակներ է հետապնդում ԼՀԿ-ն այս խիստ կասկածելի դեմարշի միջոցով։

1. Թեզը թե իբր ԲՀԿ-ն փակել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ճանապարհը դեպի երկրորդ տեղ, ուղղակի անարգանքի և բացահայտ մանիպուլյացիայի դրսևորում է այն մարդկանց հանդեպ, ովքեր քվեարկել են հենց իրենց օգտին (և այդ իսկ պատճառով ԼՀԿ-ին պետք չէր վերնաշապիկը ճղելով պնդել, թե իրենք ամենալավն են, այլ պետք էր ընդամենը վստահություն ներշնչել ժողովրդի մոտ)։ ԲՀԿ-ին ավելի են վստահում, քան ԼՀԿ-ին, և դա փաստ է։ 
Եվ եթե մենք առաջնորդվենք այս սկզբունքով, ապա եթե չլիներ «Իմ քայլը» դաշինքը, ապա ԼՀԿ-ն կլիներ առաջին տեղում։
Համաձայնե՛ք, որ այս թեզը լուրջ դեմքով կարող են շահարկել ոչ առողջ բանականություն ունեցող անձինք կամ քաղաքականությունից շատ հեռու անձնավորություները։
2. Երկրոդ թեզն ավելի զավեշտալի է և վտանգավոր, որովհետև ուղղակի մոլորեցնում է ժողովրդին։
Ծառուկյանը մեծ սեփականատեր է և գործող բիզնեսի հետ կապ չունի (բազմիցս դա ստուգվել է պետության կողմից)։
Ասեմ ավելին՝ հենց Ծառուկյանն է «տնտեսական հեղափոխություն» կոնցերտի հեղինակը, որն իր մեջ պարունակում է թեզեր, որոնք միտված են բիզնեսը տարանջատելու բոլոր կասկածելի երևույթներից։
Այսպիսով՝ այստեղ էլ մենք տեսնում ենք, թե ինչպես է փորձ կատարվում շատ կոպիտ կերպով մարդկանց խաբել։
Ինչո՞ւ՝ կհարցնեք Դուք։
Պատասխանեմ։
ԼՀԿ-ն արհեստածին քաղաքական պրոյեկտ էր, որի հիմնական հովանավորների աննուները գիտեն Հայաստանում անխտիր բոլորը, այդ իսկ պատճառով ԼՀԿ-ի վախճանն ընդամենը ժամանակի խնդիր է։ 
Էդմոն Մարուքյանի համար իր կուսակցությունը փրկելու միակ տարբերակը, հեղինակավոր ուժերի հաշվին անուն ձեռք բերել փորձելն է։
ԼՀԿ-ն սարսափում է Փաշինյանից, այդ իսկ պատճառով որոշել է ԲՀԿ-ի հաշվին փրկվել։
Ահա և պատճառը. ասեմ միայն մի բան՝ այս «կլոունադայի» հովանավորների «բգին կկանգնի» այս փորձը, քանզի ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե ովքեր են իրենց շահերը պաշտպանում, իսկ ովքեր են նախամահացու ցնցումների մեջ։ 
Եվ ընտրությունների արդյունքները դա բացահայտ ցույց տվեցին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել