Հայկ Մարությանի ու Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումներից էր հրաժարվել թափառող կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկայից և անտուն կենդանիների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդ:

Այս խոստման իրականացման մեկնարկը տրված է։ Քաղաքապետը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդը:

Նարե Արամյանի ջանքերով Երևանի քաղաքապետարանի և բրիտանական «Փրո Փոուզ» կազմակերպության միջև ստորագրվել է կենդանիների հիմնախնդիրների վերահսկման մասին համագործակցության հուշագիր:

Իմ հերթին պատրաստել եմ ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների և լրացումների նախագիծ, որոնցով առաջարկելու եմ խստացնել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվությունը: Հուսամ՝ նոր խորհրդարանը կաջակցի մեզ այս հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել