Երջանիկ լինելու համար հարկավոր է փոխել ներաշխարհը, վերաբերմունքը շրջապատի և արտաքին աշխարհի հանդեպ։ Գոյություն ունի երջանիկ մարդու 7 գաղտնիք։ Դրանք բոլորն առաջին հայացքից բավականին պարզ են երևում, սակայն իրականում դրանք պահպանելը բավականին դժվար է։

Երջանկության գաղտնիք։ Քիչ մտածեք, ավելի շատ սիրեք և ուրախացեք։ Մեր կյանքի բոլոր խնդիրների պատճառը մտքի անհանգստությունն է, որը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ և անընդհատ մտածում է։

Հարկավոր է թեկուզ կարճ ժամանակահատվածով հանգիստ թողնել մտքերը։

Ազատության գաղտնիք։ Չանհանգստանալ այն բանի մասին, թե ինչ է մտածում շրջապատը։ Այս խնդիրը եղել է բոլոր ժամանակներում՝ որքան մարդ, այնքան էլ կարծիք, և բոլորին դուք հաստատ չեք բավարարի։ Յուրաքանչյուր մարդ անհատ է, այդ պատճառով էլ պետք չէ թունավորել կյանքը և կախված լինել ուրիշի կարծիքից։ Դուք պետք է ունենաք ձեր սեփականը, իհարկե, եթե դուք ցանկանում եք երևալ ավելի լավը, քան կաք իրականում, ապա դա ուրիշ գործ է։ Այստեղ խոսքը գնում է շատ մեծ էգոյի մասին, որը ձեզ լավ ծառայություն չի մատուցի։

Սիրո գաղտնիք։ Սեր պարգևեք և մի դավաճանեք ձեր սիրելիներին։ Կարմայի օրենքը ոչ ոք չի չեղարկել․ ինչ ուղարկում եք տիեզերք, այն էլ ստանում եք։ Սովորեք մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան, պետք չէ նրանց փոխել կամ հարմարեցնել ձեզ։ Եթե ինչ-որ բան ձեր սրտով չէ, ապա խոսեք այդ մասին և հասկացեք պատճառները։ Քանի դեռ մարդն իր կամքով չի ցանկացել փոխվել, դուք ոչինչ չեք կարող անել։

Իրականության գաղտնիք։ Մտքերը նյութականանում են։ Ինչպես գրել է Պաոլո Կոելյոն. «Եթե մարդ իրոք ցանկանում է որևէ բան, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է, որ իրականանա այդ երազանքը», այնպես որ, զգույշ եղեք ձեր երազանքների ու ցանկությունների հետ։

Ընկերության գաղտնիք։ Մի դատեք և մի քննադատեք։ Ինչպես գրված է Աստվածաշնչում. «Մի դատեք, որպեսզի չդատվեք»։ Հաճախ մենք մարդկանց քննադատում ենք՝ չհասկանալով նրա արարքի պատճառները։ Մեզ թվում է, որ այս կամ այն մարդը ճիշտ չէ։ Իսկ ահա դուք ճիշտ եք։ Եթե դուք քննադատեք մարդկանց, ապա այն նրանց մեջ էլ ինչ-որ բան կփոխի։ Մենք բոլորս էլ տարբեր մարդիկ ենք՝ տարբեր թերացումներով և առավելություններով հանդերձ։ Պետք է բոլորին ընդունել այնպես, ինչպես որ նրանք կան։ Իսկ եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել, ապա սկսեք ձեզանից։

Գեղեցկության գաղտնիք։ Սիրեք ձեզ։ Սովորեք ձեզ ընդունել այնպես, ինչպես որ կաք իրականում։ Հոգևոր զարգացմամբ զբաղվեք։ Դա օգտակար կլինի ձեր և շրջապատի համար։

Հարստության գաղտնիք։ Սկզբում սովորեք տալ, իսկ հետո նոր վերցնել։ Սա սպառողների դարաշրջանի ամենաբարդ օրենքն է։ Որքան շատ ենք տալիս, այնքան շատ էլ ետ ենք ստանում։ Կարևոր է նաև ի սրտե տալը, և կարևոր չէ, թե ինչ ենք տալիս՝ նյութական իր, գիտելիք, փորձ, սեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել