Գիտե՞ք՝ ինչի վրա եմ զարմանում: Որ «կանացի» հաղորդումների ժամանակ կանայք լուրջ նստում են, պատմում են, թե ինչպես է կոսմետոլոգը մշակում իրենց մաշկը, դիմահարդարը շպար անում, մատնահարդարը հարդարում մատները, «լցրած» եղունգներին լաք քսում (նախշերով), վարսահարդարը գեղեցկացնում մազերը և այլն:
Բայց ոչ ոք երբեք չի պատմում, թե այդքան դժվարագույն գործողություններից որն է ինքնուրույն անում: Ու ամուսնանալուց առաջ էլ մի ընկերուհին մյուսին բզում է. «Մարդուդ կասես, որ դու սովոր ես ամեն ինչ գեղեցկության սրահում անես, թող իմանա ու հաշվի առնի»:
Իսկ ես համոզված եմ, որ այդ ամենից կարևոր է, որ կինն ինքը կարողանա հետևել իր արտաքինին: Որ, մարդ ես, մի օր էլ հանկարծ անմարդաբնակ կղզի ընկնեն, խայտառակ չլինի, որ մազ սանրել չգիտի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/307003062767912
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել