Coca-Cola- ի դուստր ընկերությունը՝ Vitaminwater խմիչքի արտադրողը, նախաձեռնել է մրցույթ, որտեղ առաջարկվում է մեկ տարով սմարթֆոնից հրաժարվել: Որպես մրցանակ ընկերությունը հաղթողին կվճարի 100.000 դոլար՝ հաղորդում է Fortune-ը:

Vitaminwater-ն ամերիկացիներին առաջարկել է ամբողջ տարվա ընթացքում հրաժարվել սմարթֆոնից և այլ գաջեթներից: Հաղթողը կստանա 100 000 դոլար դրամական մրցանակ: Մրցույթին մասնակցելու համար պետք է մինչև 2019թ․ հունվարի 8-ը սոցիալական ցանցերում գրառում կատարել և բացատրել գաջեթից հրաժարվելու պատճառը։ Մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարի վերջին:

Գաջեթներից կախվածության խնդիրը գլոբալ է: Բարեբախտաբար, խելացի սարքեր օգտագործողները հիմնականում գիտակցում են իրենց խնդիրները: Օրինակ` 13-17 տարեկան ամերիկացիների 54%-ը մտահոգված է, որ սմարթֆոնների վրա շատ ժամանակ է ծախսում: Երիտասարդ ամերիկացիների 57%-ը փորձել է հրաժարվել սոցիալական ցանցերից, սակայն ապարդյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել