Երկրի ղեկավարի խոսքը պետք է գոնե մի փոքր կշիռ ունենա: Նազարբաևը և Լուկաշենկոն իրար հերթ չտալով փորձում են ամեն գնով լարել ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունները Հայաստանի հետ:

Առաջինը Նազարբաևը հայտարարեց, որ իբր ՀԱՊԿ-ը կողմ է, որպեսզի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամկետից շուտ ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը: Հայտարարությունը հերքվեց Հայաստանի և Ռուսաստանի կողմից: Հետո Լուկաշենկոն նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ, որը կրկին հերքվեց: Հիմա կրկին Նազարբաևը նույն հայտարարությամբ հանդես եկավ, որից հետո հայկական կողմը կրկին հերքեց այդ լուրը: Երևի մինչև վաղը ռուսական կողմն էլ դա կհերքի կամ հնարավոր է էլ ուշադրություն չդարձնի Նազարբաևի հայտարարություններին:

Վերջիվերջո երկրի ղեկավար ես, երկիր ես ներկայացնում, չի կարելի էլի մեկ թեմայի շուրջ սենց զոռբա հայտարարություններ անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել