Ժողովրդավարությունն իմ համար այն է, երբ ամեն մեկն անում է իր գործը, բավարարվում իր ստացած արդյունքներից, իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, թե քանի կուսակցություն կա երկրում, կարող է անգամ չիմանալ նախագահի, վարչապետի, առավել ևս՝ նախարարների անունները, փողոց է փակում, ցույց անում կամ բողոքում՝ պահանջելով ընդունել հասարակության կամ իր համար անհրաժեշտ որոշումներ կամ չեղարկել անընդունելի որոշումները, չունի որևէ էմոցիոնալ վերաբերմունք այս կամ այն քաղաքական գործչի, պետական պաշտոնյայի նկատմամբ, քանի որ աննորմալ է, երբ հարկ ես վճարում, որպեսզի քեզ համար ինչ-որ մարդիկ աշխատեն, հետո սկսում ես սիրել կամ ատել նրանց: Ի վերջո, քվեարկում է բացառապես ՕԳԳ-ից ելնելով՝ չոր հաշվարկ, ի՞նչ օրենքներ է առաջարկել, ընդունել այս կամ այն ուժը, որը բարելավել է երկրի կամ իր վիճակը, ի՞նչ քայլեր է արել այս կամ այն ուժի կառավարությունը, որը երկրում կամ իր կյանքում ինչ-որ դրական բան է փոխել...
ՀԳ. Զարգանալու համար նախ պետք է քաղաքական էմոցիոնալ տվայտանքների ու բարոյական հաղթանակների էջը փակել...