2018-ը մոտենում է ավարտին: Այն, իհարկե, չանցավ առանց կորուստների: Ներկայացնում ենք այն հայտնիներին, ովքեր կյանքից հեռացան այս տարի:

Շառլ Ազնավուր

94 տարեկանում կյանքից հեռացավ  աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ բոթն օրեր շարունակ եղավ հեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում։ Շանսոնյեն մահացավ Ֆրանսիայի հարավում գտնվող իր վիլլայում սրտի կանգի պատճառով: Մինչ այդ նա շրջագայում էր Ճապոնիայում։

JPdzFAH8

Նադեժդա Սարգսյան

64 տարեկանում կյանքից հեռացավ  սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը։ Նադյան մահացավ հիվանդանոցում։ Նա տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ ու վերջին շրջանում հայտարարում էր, որ իրեն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։

1

Արա Գյուլեր

Ստամբուլում 90 տարեկանում մահացավ հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկները երկու անգամ կարողացել էին վերականգնել Գյուլերի սրտի կանգը՝ տեղափոխելով նրան վերակենդանացման բաժանմունք։ Սակայն ավելի ուշ նա սրտի անբավարարության հետևանքով մահացավ։

3cc2aff7-8848-1000x708-100-scale

Լևոն Մուրադյան

Այս տարի վախճանվեց նաև դերասան Լևոն Մուրադյանը։ Նա 60 տարեկան էր։ Նրան հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից Վռամ Արևշատյանի կերպարով: Լևոն Մուրադյանը տառապում էր շաքարային դիաբետով:

45951839_1972063139526678_8074726700472074240_n.thumb

Ալյոշա Աբրահամյան

Երկարատեւ հիվանդությունից հետո՝ 72 տարեկան հասակում, կյանքից հեռացավ լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Սպորտսմենը 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։

alyosha-abrahamyan

Յուրի Վարդանյան

ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացավ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը։

3254863

Արթուր Ապրեսով

Մոսկվայում  այս տարի մահացավ կինոօպերատոր, պրոդյուսեր Արթուր Ապրեսովը։ Նա 46 տարեկան էր, մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։

Արթուր Ապրեսով

Վահագն Մարգարյան

Բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը կյանքից հեռացավ չարաբաստիկ վթարի հետևանքով։ Նա շաբաթներ շարունակ կոմայի մեջ էր։ Վիճակը գնահատվում էր ծանր։

27.thumb

Մարտին Շահբազյան

78 տարեկանում մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը: 2001-ից 2010-ը թթ. նա եղել է ՀՀ նախագահների անձնական լուսանկարիչը:

 1030

Արա Ասոյան

Այս տարի կյանքից հեռացավ Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: Ասոյանը մահացավ ինֆարկտից, աշխատավայրում՝ հիվանդանոցի ընդունարանի դիմաց։ Նա 65 տարեկան էր։

75165a9d96a8c1ad6_5a9b16e377e18

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել