Այս հարցազրույցը անցկացվել է 1980թ․-ի դեկտեմբերի 5-ին: Ջոն Լենոնի հետ հարցազրույց է վարել շատ հայտնի ամսագրի՝ Rolling Stone-ի խմբագիր Ջոնաթան Կոտը: Այն տևել է ավելի քան 9 ժամ:

Սրանից 3 օր հետ Լենոնին սպանված են գտել: Ահա թե ինչ է զգացել մեծն երաժիշտը մահից մի քանի օր առաջ: 

Related image

Երեխաներ

Գիտեք՝ մեզ համար շատ կարևոր էր երեխա ունենալ, քանի որ կարծես բոլորը մոռացել են, թե քանի անգամ է Յոկոն կորցրել պտղին, և ամեն ինչ այնքան լուրջ է եղել, որ մտածում էի՝ կկորցնեմ Յոկոյին: 

Մի քանի փորձից հետ մեզ հաջողվեց երեխա ունենալ, և 10 տարի անց ծնվեց մեր առաջնեկը:

Ուսում

Ինչ վերաբերում է ուսմանը, ես ոչինչ չեմ սովորել այդ դպրոցում, սակայն այնտեղ կար մի բան, որն ինձ դուր էր գալիս՝ կանայք ու աղջիկներ, ովքեր անդադար խմում էին: 

Image result for john lennon

Թե ինչպես ստեղծվեց «Double Fantasy»-ն

Այն ստեղծելու համար մեզանից 5 տարի պահանջվեց: Բուն ֆիզիկական աշխատանքը տևեց ընդամենը 3 շաբաթ:

Image result for john lennon

Ճակատագիր

Երբեմն ինքներս հարց ենք տալիս, որի պատասխանը չունենք: Գիտեմ, որ ինքներս ենք ստեղծում իրականությունը, և միշտ էլ ընտրության հնարավորություն կա:

Կարծում եմ, որ մարդուն ի վերուստ մի քանի ճանապարհ է տրված, սակայն մարդն ինքն է ընտրում իր ուղին: 

Image result for john lennon

Հանրության կարծիք

Կարծես բոլորը պատկերացում ունեն այն մասին, թե ինչ պետք է անի յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում, սակայն սա նույն բանն է, ինչ ապրել այնպես, ինչպես ցանկանում են ծնողները և մնացած մարդիկ:

Բայց իրականում բոլորն էլ գաղտնի երազում են անել այն, ինչ իսկապես իրենք են ցանկանում: Կուլ գնալով հասարակության կարծիքին՝ նրանք միաձուլվում են բոլորին:Related image

ԱՄՆ տեղափոխվելու մասին

Տարօրինակ բաներ են կատարվում։ Մի անգամ Անգլիայում մի աստղագուշակ ասաց, որ ես այլ երկրում եմ ապրելու: Ես չէի հիշում սրա մասին այնքան ժամանակ, մինչ չսկսեցի պայքարել իմ՝ ԱՄՆ-ում բնակվելու համար:

Այդ ժամանակ մտածում էի, թե ինչ եմ ես անում այստեղ: ԱՄՆ-ում բնակվել չէի ցանկանում, ուղղակի այդպես ստացվեց: Ամեն ինչ թողեցինք Անգլիայում և բնակություն հաստատեցինք ԱՄՆ-ում, իսկ վերադառնալու մասին չենք էլ մտածել:

Image result for john lennon susan wood

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել