Ավստրալիայի և Անգլիայի հետազոտողները պարզել են, որ մաստակը սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է: Երբ հուզված մարդը մաստակ է ծամում, նրա տագնապը նվազում է և դառնում է ավելի կենտրոնացած: Արդյունքում նրա օրգանիզմն արտադրում է 18 տոկոսով պակաս կորտիզոլ (սթրեսի հորմոն)՝ գրում է raut.ru-ն:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ մաստակն արագացնում է գլխուղեղում արյան հոսքը, ինչի շնորհիվ մեծանում է կենտրոնացվածությունը ու ազատվում նյարդայնությունից:
Սթրեսի դեմ մեկ այլ անսպասելի միջոց է արոմաթերապիան՝ նույնիսկ այն դեպքում, երբ քիթը փակ է, և հոտ չեք զգում:
Ընկուզեղենը, նուշը, հունական ընկույզը իրենց հերթին մագնիումի հրաշալի աղբյուր են, որոնց պակասությունը օրգանիզմում, ինչպես հայտնի է, հանգեցնում է սթրեսային վիճակի խորացման:
Ի վերջո, սթրեսի դեմ պայքարի հրաշալի միջոց են սենյակային բույսերը...
Հ.Գ. Այստեղից հետևություն, որ կիլոգրամներով մաստակ ծամելը վերջնականապես ձեզ կազատի սթրեսից և դուք կմոռանաք, թե ինչբան է սթրեսը :) (ուֆ աման, մի կուշտ ծիծաղեցի էս հետազոտողների արդյունքների վրա):
Աղբյուրը՝ 1in.am
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/4786140342182
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել