Aysor.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով 2018 թ. հունիսի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարվելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, մինչդատական քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ «Փոքր Սարիար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Մ.-ն, 2014 թ. օգոստոսի 20-ին, ապա 2015թ. փետրվարին որպես օպերատոր հաջորդաբար աշխատանքի է ընդունել ավագ և կրտսեր դստերին: Եվ չնայած վերջիններիս աշխատանքի չհաճախելուն՝ դպրոցի աշխատանքի հաճախելության ու աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան տեղեկագրում և տարիֆիկացիոն ցուցակներում մտցնելով նրանց աշխատանքի հաճախելիության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 2.740.000 ՀՀ դրամի չափով գումար, որը նրանք անձամբ ստացել և տնօրինել են։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով 2012 թ. հունվարին դպրոցում որպես պահակ և հնոցապան է ձևակերպել մի անձի, ով ընդհանրապես չի աշխատել տվյալ դպրոցում: Այդ պայմաններում դպրոցի տնօրենը աշխատավարձի վճարման տեղեկագրերում հետագա մեկ տարվա ընթացքում ստորագրել է այդ անձի անվան դիմաց, որի արդյունքում նույն ժամանակահատվածի համար վերջինիս յուրաքանչյուր ամիս հաշվարկված զգալի չափերի՝ 470.000 ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել