Այսօր հայ քաղաքական էթնոսի Օստաբ Բենդերներից մեկը՝ Արկադի Վարդանյանը, ով, հիշեցնեմ, 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր ընկերոջ հոր սպանության փորձի համար, որոշել է հոգեդարձ լինել եւ ռեինկարնացիայի տառին ու ոգուն համապատասխան, «միտք» է արտահայտել։ Բնականաբար, չի ստացվել, քանզի վստահաբար սույն «միտքը» արտահայտելուց առաջ Վարդանյան Արկադիկն ամենայն հավանականությամբ եղել է իրեն խիստ հոգեհարազատ ազալեպտինի ազդեցության տակ, որի միջոցով, ի դեպ, 2014 թվականին, Դանեմարքի թագավոր Կլավդիոսի ոգով փորձել էր թունավուրել իր ընկերողջ հորը՝վերջինիս սեփականությանը տիրանալու համար։ Եւ հիմա սպանության փորձի մեջ մեղադրվողը որոշել է վերադառնալ իր նախկին մասնագիտությանն ու իր ծառայություններն է առաջարկում քաղաքական դաշտի տարբեր հաճախորդների։

Անկեղծ ասած, որպես հայաստանյան քրեակատարողական հիմնարկներ մշտապես այցելող պատգամավոր, ինձ միամտաբար թվում էր, որ 2014 թվականից հայաստանյան մի քանի բերդերում նստած եւ միայն համաներմամբ դուրս սղոսկած քաղաքական ժուլիկը պետք է որ իր անփառունակ վախճանի օբյեկտիվ պատճառների մասին առնվազն հետեւություններ արած լինել։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում հատկապես հայ քաղաքական մշակույթում, սպանության փորձի համար դատապարտված քաղաքական սույն ջեբկիրը որեւէ հետեւություն այդպես էլ չի արել եւ հիմա էլ որոշել է լուսանահաչել ԲՀԿ-ի հասցեին։

Ես ընդամենը հուզում եմ հուսալ, որ նոր Հայաստանում թունաքիմիկատների աղբանոցում կհայտվեն ոչ միայն Արկադի Վարդանյանի որակի քաղաքական ջեբկիրները, այլեւ նման քաղաքական աղբերին օգտագործող քաղաքական սուբյեկտները։ Իսկ Հոբեբուժության հանրապետական կենտրոնին հորդորում եմ վերահսկել Հայաստանում հոգեմետ ազալեպտինի խմբաքանակը։ Քանզի տպավարությունս այն է, որ քաղաքական այս սուբյեկտը շարունակում է մնալ ազալեպտինի ազդեցության տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել