Չեմ հասկանում՝ վախենո՞ւմ եք ՓՈՐ բառն արտասանելուց։ Անպայման պիտի զուտ գրքային ու գրագետա-իրավաբանահունչ ՈՐՈՎԱՅՆ բառը ծամծմե՞ք դատի ժամանակ ու կես ժամ քննարկումներ անեք, թե վերջապես մարմնի ո՛ր մասին է կրակել։ Դատավորն էլ պարզաբանելու համար թե՝ կրծքավանդակից ներքև գտնվող մասը։ Ա չեք կարո՞ղ ասել՝ ՓՈՐ։ Փորներդ կծակի՞, որ ասեք ՓՈՐ։ Դա շատ նորմալ բառ է, գիտե՞ք, ոսկեդարյան գրաբարում առատորեն գործածված, գրեթե բոլոր բարբառներում կենդանի, արդի գրական ու խոսակցական լեզուներում գերիշխող, միվանկանի հստակ բառ։ Հերթական անգամ՝ համընդհանուր գործածությունը բառի կարգավիճակում առավելություն համարվելու տեղը թերություն է համարվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել