Հունաստանում՝ Հերովդես Ատտիկացու օդեոն հին ամֆիթատրոնի բացօթյա բեմում, կկայանա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Բալետի թատրոնի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի «Սպարտակ» բալետը՝ հիմնված հայ մեծագույն կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի հանրահայտ երաժշտության վրա:  

«Այս տարի լրացավ իմ «Սպարտակ» բալետի 50 տարին: «Սպարտակը» միավորել է տասնյակ երկրներ և բազմաթիվ անգամներ ցուցադրվել է Հունաստանում: Այստեղի Մեծ թատրոնում դրա բեմադրությունն առաջին անգամ կայացել է 40 տարի առաջ»,- նշել է Յուրի Գրիգորովիչը:

Գրիգորիչն ասել է նաև, որ այս անգամ իր խումբը բեմի վրա պակաս լարված ու անհանգիստ չի լինի, ինչ առաջին անգամ, քանի որ ամֆիթատրոնում լինելու են այնպիսի հանդիսատեսներ, որոնք ներկա են եղել նաև բալետի առաջին ցուցադրությանը:

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետն առաջին անգամ բեմադրվել է պարուսույց Լեոնիդ Յակոբսոնի կողմից 1956 թվականին: Հետագայում բալետը սկսեցին բեմադրել խորհրդային հայտնի բալետմայստերներ Իգոր Մոիսեևը՝ 1958 թվականին և Յուրի Գրիգորովիչը՝ 1968 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել