Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ է մտցրել՝ ի պատասխան Դեղին բաճկոնների կողմից օրերով շարունակվող անկարգությունների։ Այդ անկարգությունների ընթացքում արդեն եղել են զոհեր, ու կան տասնյակ ու հարյուրավոր վիրավորներ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների կողմից։ Առաջին անգամ վերջին տասնամյակների ընթացքում Փարիզում զինտեխնիկա է տեղակայվել, ու դա ռազմական շքերթի համար չէ։

Հիմա ինձ շատ հետաքրքիր է՝ Մակրոնը բռնապե՞տ է, ու ի՞նչ մոտեցում ունեն մեր իշխանությունները Ֆրանսիայում կատարվող իրադարձություններին։ Նաև Մարտի 1-ը տարիներ շարունակ մատի փաթաթան սարքած լրագրիստներն ու իրավապաշտպանիստները։ Հիմա Մակրոնն էն տղե՞ն ա, որի հետ կարելի է «Let՛s do պաչիկ» անել, իսկ Դեղին բաճկոնները՝ անկարգություններ անող խաժամուժ, թե՞ ընդհակառակն է, ու Դեղին բաճկոնները հպա՜րտ ու պահանջատեր քաղաքացիներ են, իսկ Մակրոնը՝ մարդասպան բռնապետ, ով ճնշում է իր քաղաքացիների ազատությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել