ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵ՞ԿՆ, ԹԵ՞ ԼԻՍԿԱՆ
ԱՍԵԼ ԵՄ ՈՒ ԿԱՍԵՄ՝ 
Անպատժելիությունից են ծնվում բոլոր հանցագործությունները: 
Ոչ թե Լիսկան անպատիժ պետք է ջրից չոր դուրս գա ու միայն գործից հեռացնելով պիտի բավարարվի, այլ պետք է դատապարտվի շատ խիստ, որ բոլորին էլ դաս լինի: Նա դեռ գործարար կնոջը ապտակելու ժամանակ պետք է խիստ պատժվեր ու աշխատանքից հեռացվեր:
Մեկ ուրիշ մաֆիոզ Սյունիքի գլխին մարզպետ կարգելով՝ ժողովրդի մոտ վախի մթնոլորտը չի փոխվելու: Սյունիքը մեր դարպասն է, այնտեղ պետք է մաքուր կենսագրությամբ անհատ լինի մարզպետ, այլապես գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: 
Սուրեն Խաչատրյանը ինչու՞ պիտի մինչև հիմա ձերբակալված չլիներ: Եթե մեկ ուրիշի տան բակում կատարված լիներ սպանություն, չէի՞ն ձերբակալի ու միայն պաշտոնի ազատմա՞մբ կբավարարվեին:
Դա դեռ հարց է, թե մարդասպանը թիկնապահներից որևէ մե՞կն է, թե՞ հենց Սուրեն Խաչատրյանը:
Բոլոր դեպքերում պետք է կատարվի մանրազնին հետաքննություն, ու պետք է Սուրեն Խաչատրյանը պատասխան տա, քանզի կրակոցներն իր բակում են հնչել, ու սպանվածի դին իր բակում է հայտնաբերվել...
Հուսով եմ՝ ժողովրդի գլխին պատուհաս դարձած այս մաֆիոզը ճաղերի հետևում կհայտնվի. այս անգամ ջրից չոր չի կարող դուրս գալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել