Ռոբերտ Քոչարյանի անցած քաղաքական ճանապարհին սազական չէ նման աջակիցներով երթերը։

Երբ Քոչարյանին ծննդյան կապակցությամբ պաշտոնական շնորհավորում է ՌԴ նախագահ Պուտինը, հետո նրան պաշտոնապես հրավիրում են «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը ու իր մասին կարծիք է հայտնում Կոնստանտին Զատուլինը, ապա այս ամենից հետո ոչ մի կերպ չի նայվում այն ամենը ինչը հիմա կատարվում է։

Անկախ ամեն ինչից Քոչարյանը եղել է Արցախի և Հայաստանի նախագահ, դրանից բացի զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ ու ներկայումս իր պայքարը սեփական ազատության համար պետք է համապատասխանի անցյալում զբաղեցրած պաշտոններին։

Ամեն դրոշակ վերցնողի չպետք է թույլ տալ, որպեսզի նա ներկայանա իբրև աջակից ու փորձի Քոչարյանին «փրկել» Փաշինյանից։ Ես ուղղակի չեմ ցանկանում հավատալ, որ Քոչարյանին այս ամենը զեկուցում են, քանի որ չեմ հավատա, որ ինքը կողմ է նման անիմաստ քայլերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել