Պետրոս ջան, ուղղակի ապշում եմ… Հիմա որ ասեմ, կասես` ասեց: Ախր տգիտությունն էլ չափ ու սահման պիտի ունենա: Ախր, ինչո՞ւ ես անցավ մեծ գլուխդ դնում ցավի տակ: Որտե՞ղ կարդացիր, որ ես պաշտպանում եմ Սյունիքի մարզպետին, որի «քաջագործությունների» մասին տարիներ շարունակ բարձրաձայնել եմ: Այն մարզպետին, որի տանը մեծ քանակությամբ զենքի, նրա անպարկեշտ արտահայտությունների մասին առաջինը ես բարձրաձայնեցի, քո ղեկավարած ծրագիրն էլ դրան անդրադարձավ: Բա լավ, ո՞ւր էին լրագրողներդ, այ կներես արտահայտությանս համար` «գործընկեր», ինչո՞ւ չէիր ուղարկել Սյունիքի դեպքը լուսաբանելու: Վախեցել էիր: Եթե պաշտպանելուց լինեի, չէի խոսա դրա մասին, քեզ էլ հնարավորություն չէի տա «սուրբ» երևալու և ուրիշի հաշվին վարկանիշ հավաքելու: Մի բան գրելուց առաջ գոնե կես րոպե մտածո՞ւմ ես… չնայած ում ինչ եմ ասում: Մտածելու համար ուղեղ ա պետք, ինչը քո դեպքում իսպառ բացակայում է:
Պետրոս Ղազարյանի գրառումը կարող եք կարդալ`այստեղ