Armenpress.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ինքն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանն ասաց.

«Չկա նման բան: Ես հենց նոր եմ եկել Գյումրիից: Թերթերն ինչ ուզել, գրել են: Լուրերը լիովին անհիմն են»:

Հարցին՝ նա բացառո՞ւմ է, որ առաջիկայում կարող է նման  առաջարկ ստանալ, Ցոլակյանը պատասխանեց. «Որևէ բան բացառել հնարավոր չէ, սակայն ես ասում եմ, որ  նման բան  չկա»։

Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի, իսկ ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանը ՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել