Հարգելի քաղաքապետ, որպես Երևան քաղաքի բնակիչ խնդրում եմ Ձեզ կոչով դիմել Երևան քաղաքի բոլոր 4 ընտրատարածքներում բոլոր կուսակցությունների և դաշինքների կողմից առաջադրված սույն թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված պատգամավորության բոլոր թեկնածուներին, (անկախ նրանից՝ տվյալ թեկնածուն ստացել է մեծամասնության քվեն, թե ոչ) և նրանց համակիր անձանց առաջիկա շաբաթ և կիրակի օրերին դուրս գալ իրենց ընտրատարածքները ներառող վարչական շրջանների փողոցներն ու բակերը և կազմակերպված անցկացնել շաբաթօրյակ, մաքրել իրենց քաղաքական թիմերի և իրենց անձնական պաստառները։ Ես՝ որպես «Մենք» դաշինքի կողմից 1-ին ընտրատարածքում առաջադրված թեկնածու, պատրաստ եմ իմ թիմի հետ միասին մաքրել իմ նախընտրական պաստառները։

Հուսով եմ՝ նամակս կարժանանա Ձեր ուշադրությանը։

Շնորհակալություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել