Այսօր՝ ժամը 20:00-ի դրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2, 592 481 քաղաքացիներից 1 մլն 260 հազար 840  ընտրող կամ ընտրողների 48,63 տոկոսը:

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի խորհրդարանական ընտրություններին ժամը 20-ի դրությամբ մասնակցել էր մասնակցել էր 1 միլիոն  574 հազար 947 քաղաքացի  կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86  տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել