168.am-ը գրում է.

Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում պարզաբանում է, թե Ազգային ժողովի քարոզարշավի ընթացքում ինչու և ինչպես են քաղաքական ուժերն օգտագործել սոցիալական ցանցերը։

Մարտիրոսյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում սոցիալական ցանցերը շատ լրջորեն օգտագործվել են երկու պարզ պատճառով։ Առաջինը` հեղափոխություն ինքը սկսեց թելադրել սոցցանցային շփումը ընտրողի հետ, երկրորդ` քարոզարշավը շատ կարճ էր, այսինքն փաստացի ռեալ աշխարհում բարդ էր քաղաքական ուժերի համար (համախոսհների թվի առումով)։

«Ցանցերը տալիս են ամենահեշտ և ամենաէժան հնարավորությունները, որովհետև նույն ֆեյսբուքյան գովազդն անհամեմատ էժան է, քան արտաքին գովազդը կամ հեռուստագովազդը, և ավելի թիրախավորված։ Դու կարող ես շատ նեղ հանրային թիրախային խումբ ընտրել»,– ասաց փորձագետը։

Նրա խոսքով` կային թիմեր, որոնք այդ նպատակով մասնագետներ էին հրավիրել, կային թեկնածուներ, որոնք քարոզարշավը ոչ պրոֆեսիոնալ էին անում սոցցանցերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել