«Ոսկե ցլիկը» հիշո՞ւմ եք: Էն որ ասում ա «մարդը հացս կտրեց, կնիկը՝ ջուրս»... Հիմա Ռուսաստանն է՝ գազից մեզ կտրեց, հիմա էլ կապից է որոշել զրկել: «Բիլայնը» ուղղակի մորթեց իրա կապով: Բայց չի ստացվի. գոնե այս ոլորտում որակյալ այլընտրանք կա. «Օրանժ»: Վախտին Գանդին անգլիացի գաղութարարներին մի լավ դաս տվեց՝ խփելով նրանց աղի բիզնեսին: Կարծում եմ՝ հիմա մեր հյուսիսային «ռազմավարական դաշնակից» գաղութարարին պետք է ցույց տալ, թե ինչ է նշանակում անկախ պետության քաղաքացիների դռանը նման քյանդրբազություն անել (խոսքը բնավ Հայաստանին մատակարարվող գազի գինը միջազգային գնին հասցնելը չէ, այլ այդ միջազգային գնից կրկնակի թանկ մեր բնակչության վրա վաճառելը): Այնպես որ, սկզբի համար՝ բարեւ, «Օրանժ» եւ давай до свидания, «Բիլայն»! Բայց դե գլոբալ իմաստով ամենաճիշտը սեփական ազգային կապի ծառայություններ մատուցող ունենալն է: Ուրիշ հարց, որ այս «իշխանությունների» օրոք նման բանի մասին անգամ երազելն է անիմաստ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10151465120652199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել