Armeniasputnik.am-ը գրում է.

Ընտրության գնալու ամենակարևոր պայմանը անձը հաստատող փաստաթղթի առկայությունն է։ Այս մասին ԿԸՀ–ում հրավիրված հանդիպմանը ընտրողներին հիշեցրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը` հավելելով, որ Հայաստանում անձը հաստատող 3 փաստաթուղթ է ընդունված` անձնագիր, կենսաչափական անձնագիր ու նույնականացման քարտ, որոնցից մեկը ընտրողը պետք է իր հետ վերցնի ընտրատեղամաս գնալիս։

«Տնից դուրս գալիս ընտրողները պետք է համոզվեն, որ հենց իրենց անձը հաստատող փաստաթուղթն են վերցրել և ոչ թե ընտանիքի այլ անդամի»,– ասաց Արմեն Սմբատյանը։

Իսկ արդեն ընտրական տեղամաս հասնելով` ընտրողը պետք է անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնի հանձնաժողովի անդամին, որն այն ստուգելուց հետո մատնահետքով պետք է ստուգի դրա համապատասխանությունը ներկայացնող անձի հետ և ընտրողին տրամադրի քվեարկության կտրոնը։

«Քվեարկության կտրոնը շատ կարևոր փաստաթուղթ է, որն այդ պահից հանդիսանում է անձը հաստատող փաստաթուղթ։ Դրա կորցնելու դեպքում ընտրողն ուղղակի զրկվում է ընտրելու իրավունքից»,– ասաց Սմբատյանը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել