Այսօր լռության օր է ու պատահական չէ, որ հենց լռության օրն ուզում եմ խոսել լռեցնելու արատավոր երևույթի մասին, որն անընհատ պրոգրեսիա է ապրում մեր երկրում:
News.am գործակալության նկատմամբ ոստիկանության ոստնձգությունը վերոնշյալիս հավաքական պատկերն էր: Երբեք չէի պատկերացնի, որ լրատվամիջոցի նկատմամբ նման անթաքույց պահվածք կարելի է դրսևորել: Պատճառը՝ վախի բացակայությունն է, քանի որ կա ժողովրդի կողմից տրված ալիբին՝ անելու ինչ ուզում են:
Ընտրություններից առաջ պարզապես կոչ եմ անում՝ ում էլ ձայն տաք, թույլ մի՛ տվեք ամենաթողություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1409488109184764
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել