Եթե ժամանակին ճիշտ աշխատած լինեիք ու որոշ կաբինետային պաշտոն զբաղեցնող անձանց ուղարկեիք հենց աղետի գոտում աշխատելու, ապա մենք ավելի կարճ ժամանակում կազատվեինք այդ աղետի գոտի կոչվածից։

Եթե ամբողջ պետությունը չբերեիք ու կենտրոնացնեիք Երևանում, երևի ամեն ինչ ավելի գեղեցիկ ու ներդաշնակ կլիներ։

Ու ժողովուրդը այլևս չէր բողոքի, որովհետև անձամբ այդ կաբինետներում աշխատող պաշտոնյաները կբռնեին պետության վզից, որպեսզի իրենց համար իդեալական պայմաններ ապահովեն իրենց, որպեսզի բոլոր քաղաքներում կյանքը եռար ու մարդիկ հանկարծ չմտածեին երկրից գնալու մասին։

Դե բայց ամոթ չի՞։ Մենք պետքա ամեն ինչ հակառակը անենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել