Armenpress.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գիտի, թե ինչպես կփոխարինի Ժոզե Մոուրինյոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Sun պարբերականը: «Կարմիր սատանաները» Մոուրինյոյին փոխարինող են համարում «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ  Մաուրիսիո Պոչետինոյին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է այս մասնագետի համար վճարել 40 միլիոն ֆունտ:

«Կարմիրները» կարող են հրաժարվել Մոուրինյոյի ծառայություններից, եթե վերջինս եկող տարի թիմը դուրս չբերի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլ:

Ֆուտբոլի Անգլիայի լիգայում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այժմ ունի 23 միավոր և մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել