Էթիկետի կանոնների իմացությունը բավականին հեշտացնում է դիմացինի վրա լավ տպավորություն թողնելու գործընթացը։ Չնայած որ պետք չէ հետևել բոլոր կանոններին և նրբություններին, կան նաև այնպիսի բաներ, որոնց չիմացությունը պարզապես ամոթ է։ Առավել կարևորն այն է, որ դուք կարողանաք տարբերել օրենքների հետևելու և չափն անցնելու սահմանագիծը, որը, դժբախտաբար, չափազանց աննկատ է։ 

առաջարկում ենք ծանոթանալ էթիկետի 30 «ոսկե կանոններին», որոնց իմացությունը շատ հարցերում կօգնի Ձեզ։

Ռեստորանում

  • Տղամարդը բացում է դուռը և թողնում, որ կինն առաջինն անցնի։ Հետո տղամարդն օգնում է կոջը հանել վերարկուն և ուղեկցում սեղանի մոտ։
  • Պետք չէ բարձրաձայն ծիծաղել կամ խոսել։
  • Անպայման հիշեք, որ ռեստորան հրավիրող մարդը պետք է անպայման վճարի ճաշի համար։
  • Եթե հյուրը ցանկանում է վճարել, պետք չէ տեսարան սարքել դրանից։ Եթե նա պնդում է, ապա պետք է թողնել որ վճարի։

Սեղանի շուրջ

  • Ոչ բոլոր մարդիկ են տիրապետում սեղանի շուրջ վարքին, սակայն դա նորմալ է։ Եթե չեք կողմնորոշվում ինչպես ուտել ուտեստը, ապա պարզապես հարցրեք մատուցողին. դա լավագույն տարբերակն է։
  • Երբեք մի՛ դրեք Ձեր հեռախոսը սեղանին. դա շատ տգեղ երևույթ է։
  • Մշտապես ճշտապահ եղեք և մի՛ ուշացեք։ Բոլոր արդարացումներն էլ անիմաստ են. այնպես արեք, որ երբեք չուշանաք։

Զրույց

  • Լավ դաստիարակված մարդիկ երբեք չեն խոսում իրենց անձնական գործերին մասին։ Խուսափեք այդպիսի խոսակցություններից. դրան պետք է անդրադառնալ միայն ուղիղ հարցի դեպքում։
  • Պետք չէ բամբասել. դա շատ անտակտ երևույթ է։
  • Լսելը նույնքան կարևոր է, ինչքան խոսելը։ Պետք է կարողանաք խոսել, սակայն պետք չէ մոռանալ լսելու մասին։
  • Ոչ մի պարագայում պետք չէ ընդհատել մարդկանց, քանի որ դա տգեղ երևույթ է, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի հետ։

Այցելություններ

  • Պետք չէ ուշանալ, սակայն պետք չէ նաև շուտ գնալ. դուք կարող եք անհանգստություն պատճառել հյուրընկալող մարդկանց։
  • Երեխաներին պետք է տանել միայն այն դեպքում, երբ նրանց նույնպես հրավիրել են։
  • Պետք չէ հրաժարվել ուտելիքից։ Եթե նույնիսկ չեք սիրում այդ ուտեստը, մի՛ հրաժարվեք և վերցրեք մի փոքրիկ կտոր, որը կարող եք նաև չուտել։

Ձեռքսեղմում

  • Գործարքից հետո երկու կողմերն էլ պետք է ողջունեն իրար ձեռքսեղմումով։
  • Անծանոթ մարդկանց հանդիպելով՝ կարող եք սեղմել նրանց ձեռքը միայն ձեզ ծանոթացնելու պահին։
  • Կարելի է սեղմել Ձեզ հետ հարցազրույց անցկացնող մարդու ձեռքը։
  • Ձեռքսեղմումը բնական երևույթ է պարգևատրումների ժամանակ։

Դռներ

  • Եթե Ձեզ համար դուռը բաց են պահել, պետք է արագ անցնել և շնորհակալություն հայտնել։
  • Մշտապես պետք է զիջել կանանց և աղջիկներին, որպեսզի նրանք առաջինն անցնեն և պահել դուռը այնքան, մինչև կինը մուտք գործի սենյակ։

Աստիճաններ

  • Եթե աստիճանները մութ կամ վտանգավոր չեն, ապա տղամարդը պետք է թույլ տա, որ կինը առաջինը բարձրանա։
  • Վերելակի կոճակը պետք է սեղմի տղամարդը, սակայն այնտեղից առաջինը պետք է դուրս գա դռանը ամենամոտ կանգնած մարդը՝ անկախ սեռից։

Հասարակական տրանսպորտում

  • Պետք է մշտապես տեղը զիջել տարեց մարդկանց։
  • Լավ դաստիարակված տղամարդը մշտապես պետք է զիջի իր տեղը կանանց, եթե իհարկե ֆիզիկական արատը չի խոչընդոտում դրան։
  • Կանայք չպետք է իրենց տեղը առաջարկեն տղամարդկանց, նույնիսկ տարեցներին։
  • Եթե կնոջ հետ տղա կա, ապա նա պետք է առաջինը մոտենա ելքին և օգնի կնոջը իջնել։

Խանութներում

  • Պետք չէ հանկարծակի փոխել միտքը և հավելյալ աշխատանք ստեղծել վաճառողի համար։
  • Վճարման գնալիս համոզվեք, որ արդեն պատրաստել եք գումարը. գեղեցիկ չէ, երբ բոլորը սպասում են, որ դուք գումար հանեք գրպանից։
  • Մի կանգնեք և հաշվեք մանրը. դա արեք հնարավորինս արագ կամ պարզապես վստահեք վաճառողին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել