Մինչև Սպիտակում, Գյումրիում ու Վանաձորում մարդիկ շարունակում են ապրել դոմիկներում ու քայլել քանդված փողոցներով, մինչև էդ քաղաքները չդառնան նորմալ ենթակառուցվածքներով կենտրոններ, ո՛չ իմ ու, համոզված եմ, ոչ էլ բազմաթիվ մարդկանց համար չկա ո՛չ հին, ո՛չ նոր, ոչ էլ, առավել ևս, բանծիկներով կապած «կեցցե այն երգիրը, որը իբր արդեն էգել է» Հայաստան: Կա Հայաստան, որը էլի գուցե ինչ-օր մի օր գալու է:
Իրար միս ուդելու փոխարեն ԱԺ-ում ձեր մանդատների համար իրար կոկորդ կրծելու տեղը, եթե գոնե մի 3 ամիս առաջ հիշեիք, թե դեկտեմբերի 7-ին ինչ տարելից է, հավաքվեիք իրար գլուխ՝ լայվերով է, կոչերով է, մտահոգներով է, 120 տարվա կուսակցականներով է, թե «դըմփ-դըմփ-հու»-երով է՝ կապ չունի, կպնեիք իրար, հաստատ կռնայիք էդ հարցը լուծեիք։ Խոսքը պատալոկ մե 20.000.000 դոլարի մասին է: Բայց, իհարկե, դուք միշտ խառն եք, բոլոր ժամանակների թե՛ իշխանություններդ և թե՛ ընդդիմություններդ:
Մե խորհուրդըմ տամ․ էն գումարները, որոնք դուք չեք հասցնե ծախսել քարոզարշավի ընթացքում (մարդ ես, եթե պատահական ըդպես բան էղնի), գնացեք ու էդ գումարներով տներ առեք ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ: Հավատացեք, ըդպես գոտի կա էս երգրում: Խեր էրեք, գոնե ձեզնից օգուտըմ կեղնի (բայց հետո, ախպոր պես, ալամ աշխարհի ալիքներով ու կայքերով ցույց չտաք էդ բեսամպտ մարդասիրական կադրերը, ամոթ է: Դոմիկները էս երգրի ամոթն են, սաղիդ, ՍԱՂԻՍ ամոթն են):
Գյումրու քաղաքի օրը վարչապետին մոռացել էին հիշեցնել, օր ինքը էրթար Գյումրի, ինքն էլ ջղայնացավ ու ըսեց, օր կգտնի էդ մարդուն ու կպատժե (իհարգե, հետո չիմացանք ո՛չ էդ մարդուն, ոչ էլ պատիժը): Հուսով եմ` էսօրվա օրվա մասին նույն մարդը չէ, օր բդի տեղեկացնե իրան:
Օղորմի սաղիս անցավորաց: Աստված հայ ազգին հեռու պահե արհավիրքից ու պատերազմից:
ՀԳ. Ու հա, մե բանըմ էլ․ քանի օր մե քիչմ հեռուստատեսության ու փիառի հետ կապ ունիմ, մոդեռացնեմ ձեր համար էսօրվա հնարավոր մե ռեպոռտաժիմ տեսարան: Նախկին կամ ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչները կմտնին Լեննական մե դոմիկըմ ու ընդեղի ապրողների հետ կխոսան, դոմիկի մեջ չայ կամ կոֆե կխմեն, կքաջալերեն, կըսեն, օր սաղ լավ կեղնի, թախծոտ հայացք կընդունեն ու ևս մե տարովըմ կկորին: Տղեք ու աղջիկներ, ըդիկ թավս չէ, մնացեք մե ձմեռըմ էդ դոմիկի մեջ, աբռեք էդ մարդկանց հետ, նոր կարելի է հավադալ, օր ձեր հայացքն իրականում ձևական թախծոտ չէ, այլ մրսած է, հիվանդ ու անճար:
Չենեք հանգարծ ըդպես ռեպորտաժներ, ամոթ է: