Ցուրտ եղանակին մազերը պահանջում են հատուկ խնամք, քանի որ եղանակի պատճառով դրանք չորանում և յուղոտվում են: Ձեզ ենք ներկայացնում մի քանի կարևոր պայման, որ պետք է հիշի յուրաքանչյուր աղջիկ:
Չի կարելի ամեն օր լվանալ մազերը
Ջրում մեծ քանակությամբ երկաթ կա, թվում է՝ օգտակար մետաղ է, բայց ոչ մազերի համար: Նման ջրից գլուխի մաշկը չորանում է, թեփոտվում: Գլուխը պետք է խելացիորեն լվանալ, նախ պետք չէ լվանալ ավելին, քան շաբաթական 2-3 անգամ: Ամեն օր թրջել մազերը լոգանքի ժամանակ սխալ է՝ նույնիսկ վստանգավոր և ոչ մի խոնավացնող կամ սնուցող դիմակ չի փրկի՝ կվնասեք գլխի մաշկը:
Ձմռանը և առհասարակ խոնավ եղանակին վարսերն ավելի են յուղոտվում, չնայած մաշկի յուղոտությունը բնական պաշտպանություն է, ուստի ինչքան հաճախ լվանալ գլուխը, այնքան արագ էլ այն կկեղտոտվի: Ի դեպ, այս առումով ձմեռը հիանալի ժամանակահատված է մազերի լվացման գրաֆիկը կարգավորելու համար:
Օգտագործեք վարսերի համար նախատեսված դիմակներ
Եթե չեք վստահում խանութներում առաջարկվող դիմակներին, ապա կարող եք ինքներդ սարքել
1 թեյի գդալ թթխմորի և մեկ բաժակ կեֆիրի խառնուրդը մի քանի օր դնել տաք տեղում՝ այն պետք է երփվի, հետո մազերի վրա թողնել 20-30 րոպե՝ պոլիէթիլենային գլխարիկի տակ: Այնուհետև լվանալ շամպունով ու տաք ջրով: Այս դիմակը նպատակահարմար է դնել 3-5 անգամ՝ ամեն անգամ պատրաստելով նոր խոռնուրդ:
Կարևոր է այս ամենից հետո պահպանել մազերի փայլը
Մայոնեզային դիմակ
Վերցնում եք մի քանի գդալ մայոնեզ, մեկ թեյի գդալ գերչակի յուղ, մեկ ճաշի գդալ ծովային աղի լուծույթ: Ավելացնում ենք ջուր ու խառնում: Քսում ենք գլխին, իսկ կես ժամ անց լվանում տաք ջրով: Կրկնում ենք շաբաթական 1-2 անգամ: