Armsport.am-ը գրում է.

Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 10-րդ տուրի առաջին խաղում «Ուրարտու Վիվառոն» սեփական հարկի տակ 99-91 հաշվով վստահ առավելության է հասել «Արագածի»նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Արագածի» խաղացող Ժաքորի Փեյնը:

Փեյնը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, վաստակել է 39 միավոր, 3 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Իսկ «Ուրարտու Վիվառո» ակումբի կազմում հանդես եկող Մոնտի Բոյկինսը «Արագած»-ի հետ մրցավեճում վաստակել է 32 միավոր, 10 անգամ տիրել օղակից անրադարձող գնդակին, և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել