Armenpress.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են շարունակել գազի տրանզիտի գների հաշվարկի մեթոդիկայի մշակման հետ կապված աշխատանքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողներին այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Պետությունների ղեկավարների կողմից հանձնարարություն կա, որպեսզի շարունակվեն աշխատանքները՝ գազի տրանզիտի գների մեթոդիկայի որոշման վերաբերյալ: Դա երկխոսության համար հիմնական հարցերից մեկն է»,- նշել է Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել