Զիգմունդ Ֆրեյդը 20-րդ դարի ամենահանճարեղ գիտնականերից մեկն է եղել։ Նրա կենդանության օրոք ոմանք նրան խաբեբա էին անվանում, իսկ ոմանք էլ՝ հանճար։ Կոկո Շանելը նրան անվանել է առաջին տղամարդ-ֆեմինիստը, քանի որ Ֆրեյդն է եղել սեքսուալ հեղափոխության գաղափարախոսը, ինչպես նաև նա է կանանց խրախուսել պայքարել հավասար իրավունքների համար։
Երկու հայտնագործություն նրան անմահացրին. նա բացահայտեց մարդու երազի գաղտնիքը և առաջինը կարողացավ գտնել մարդու գիտակցության ճիշտ բանալին։
- Ձեր անձի մասշտաբը որոշվում է այն խնդրի մեծությամբ, որը կարող է ձեզ հունից հանել։
- Մինչ ձեզ մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական ախտորոշելը համոզվե՛ք, որ շրջապատված չեք հիմարներով։
- Մարդուն երջանիկ դարձնելու առաջադրանքը աշխարհը ստեղծելու պլանների մեջ չէր մտնում։
- Այն, ինչ դուք անում եք անկողնում, հիանալի է և ճիշտ, միայն թե այն երկուսն էլ հավանեն։
- Սեքսուալ շեղում կարելի է համարել միայն դրա բացակայությունը, իսկ մնացածը ճաշակի հարց է։
- Մարդուն հիվանդ կարելի է համարել միայն այն ժամանակ, երբ նա սկսում է մտածել կյանքի արժեքի և իմաստի մասին։
- Առաջին մարդը, ով քար նետելու փոխարեն վիրավորանք է նետել, եղել է քաղաքակրթության հիմնադիրը։
- Կատարյալ, մշտական և ցանկացած ատելությունից զերծ սեր առկա է միայն թմրամոլի և թմրանյութի միջև։
- Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջան և զարմանալով նշում ենք, որ առաջընթացը գնում է բարբարոսության հետ միաժամանակ։
- Որքան կատարյալ է մարդը արտաքինից, այնքան ավելի շատ հրեշներ ունի նա ներքուստ։
- Երբ ինձ քննադատում են, ես կարողանում եմ պաշտպանվել, սակայն ես անզոր եմ գովասանքի դեմ։
- Հիմարության առաջին նախանշանն ամոթի բացակայությունն է։
- Մարդիկ ավելի բարոյական են, քան իրենց է թվում, և չափից դուրս անբարոյական, քան կարող են պատկերացնել։
- Ցանկացած նորմալ մարդ իրականում մասամբ է նորմալ։
- Երբեմն սիգարն ուղղակի սիգար է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել