Ժպտացեք

Կան մի շարք գիտական հետազոտություններ, որոնք հաստատում են, որ անգամ արհեստական ժպիտը բարձրացնում է տրամադրությունը, որը արդյունքում հանգստության և ռելաքսի զգացողություն է առաջացնում։

Համարձակորեն ընդունեք բոլոր հաճոյախոսությունները

Եթե ձեզ հաճոյախոսություն են արել, ապա ուղղակի ժպտացեք և շնորհակալություն հայտնեք։ Կարիք չկա ասելու, թե դուք ինչու արժանի չեք դրան։ Դուք նույնպես մի վախեցեք հաճոյախոսություններ ասելուց։

Ավելի շատ խոսեք մարդկանց հետ

«Small talk» անգլերենից թարգմանաբար նշանակում է «փոքրիկ խոսակցություն», որը նույնպես օգտակար է ինքնավստահության բարձրացման համար։ Սրճարանում, ինքնաթիռում և անգամ հերթերի մեջ  անծանոթ մարդկանց հետ սկսեք խոսել եղանակի և վերջին նորությունների մասին։

Ենթադրեք, որ դուք շլացուցիչ եք

Այսպիսի տրամադրվածությունը հանդիպումից կամ ներկայացումից առաջ կօգնի ձեզ ավելի հեշտ մտնել անծանոթներով սենյակ։

Ուսումնասիրեք նորը

Սկսեք նոր լեզու ուսումնասիրել։ Չնայած այն բանին, թե դուք ինչ եք ուսումնասիրում, ձեր ինքնավստահությունը կբարձրանա ոչ միայն այդ ոլորտում, այլ նաև ընդհանրապես։

Մարմնամարզությամբ զբաղվեք

Անգամ մեկ այցելությունը մարզասրահ կամ յոգայի ձեր մարմնին դրական էմոցիաներ կհախորդի։

Ոչ ասեք նախանձին

Սովորեք ուրախանալ ուրիշների հաջողություններով, իսկ նախանձի փոխարեն ճիշտ նպատակներ դրեք, որպեսզի ստանաք այն ամենը, ինչը ձեզ երջանկություն կպարգևի։

Խրախուսեք ձեզ

Մի սպասեք նախագծի կամ սեսիայի ավարտին, որպեսզի ձեզ համար որևէ հաճելի բան անեք։ Խրախուսեք ձեզ ամենօրյա փոքրիկ ձեռքբերումների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել