Armenpress.am-ը գրում է.

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգում ներառված է Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Տեղեկանքները, թե ինչ պիտի բանակցեն, ներկայացված են և այդ հարցը նախատեսվում է օրակարգում»,- ասաց Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում գազի ներքին գնագոյացման հարցում խնդիրներ կան, և մեխանիզմը վերանայելու անհրաժեշտություն ունի:

Դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որհնարավոր է՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդինիստում ՌԴ նախագահի հետ քննարկի նաև Հայաստանին մատակարարվող գազի գինընվազեցնելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել