- Անգամ մարդկային երջանկության մեջ ինչ-որ տխուր բան կա:
- Մարդու մեջ պետք է ամեն ինչ հիասքանչ լինի` եւ դեմքը, եւ հագուստը, եւ մտքերը, եւ հոգին:
- Զգուշացեք նրբագեղ լեզվից: Լեզուն պետք է լինի պարզ եւ էլեգանտ:
- Երեխաները սուրբ են եւ մաքուր, չի կարելի նրանց դարձնել մեր տրամադրությունների խաղալիքը:
- Ռուս մարդու միակ հույսը գումար շահելն է:
- Պետք է ինքդ քեզ դնես այնպիսի իրավիճակներում, որ միշտ դժվարություններ ունենաս: Առանց դժվարությունների կյանքն ուրախ եւ մաքուր չի կարող լինել:
- Լակոնիկը տաղանդի քույրն է:
- Ի՜նչ մեծ երջանկություն է սիրել ու լինել սիրված:
- Ընտանեկան կյանքում ամենակարեւոր պտուտակը սերն է:
- Պարապուրդի մատնված կյանքը ճշմարիտ լինել չի կարող, հատկապես այն դեպքում, երբ քո փոխարեն ուրիշն է աշխատում:
- Եթե վախենում եք միայնությունից, մի ամուսնացեք:
- Ուսումնական հաստատությունը զարգացնում է բոլոր գիտելիքները, այդ թվում նաեւ հիմարությունը:
- Մարդն այն է, ինչին նա հավատում է:
- Նա, ով չի տիրում քնքշանքով, չի տիրի նաեւ կոպտությամբ:
- Ոչ ոք չի ուզում մեր մեջ սիրել սովորական մարդուն:
- Երբեք ուշ չէ հարցնելու համար՝ ես գործո՞վ եմ զբաղվում, թե՞ հիմարությամբ:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/06/blog-post_2.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել