Հետազոտողների գնահատմամբ՝ մոտավորապես 5 միլիարդ տարի հետո Արևը կվերածվի կարմիր հսկայի և կայրի բոլոր մոլորակները, այդ թվում նաև՝ Երկիրը։

Արևը ներկա պահին ապրել է իր կյանքի կեսը, որի տևողությունը գնահատվում է 10 միլիարդ տարի։ Այս մասին «Ռիա Նովոստիին» պատմել է Ն․ Վ․ Պուշկովայի անվան երկրային մագնիսականության համալսարանի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը։

Նրա խոսքերով՝ հիմա Արևը գտնվում է աստղերի էվոլուցիայի հաջորդականության մեջ։ Դա նշանակում է, որ նրա խորքերում տեղի են ունենում ջերմամիջուկային ռեակցիաներ, որոնք հանդիսանում են արեգակնային էներգիայի հիմնական աղբյուրը։ Նա պարզաբանեց, որ այս գործընթացը կազմում է աստղի կյանքի 90%-ը։

Կուզնեցովի խոսքերով՝ երբ Արեգակի վրա այրվի ողջ ջրածինը, կհաջորդի հելիումի այրում, որի սպառվելուց հետո էլ կայրվեն ավելի ծանր տարրերը։ Մոտավորապես 5 միլիարդ տարի հետո նրա խորքերում կփոխվեն էներգետիկան և ուժերի բալանսը։ Արեգակը կվերածվի կարմիր հսկայի, կուլ կտա ներքին մոլորակները, կայրի Երկիրը և կսկսի սառչել։ Այնուհետև Արեգակը կվերածվի 10 կմ շառավիղ ունեցող թզուկի։ Նրա շուրջը կպտտվեն Մարսի, Յուպիտերի և Սատուրնի մնացորդները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել