- Երբ դու ծնվեցիր, դու լացում էիր, իսկ ողջ աշխարհը՝ ծիծաղում: Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ ողջ աշխարհը լացի:
- Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի:
- Երբ մի մարդը պատերազմում հազար անգամ հաղթում է հազար հոգու, իսկ մյուսը հաղթում է միայն ինքն իրեն, ապա նրա հաղթանակն ավելի մեծ է:
- Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլոր մարդկանց:
- Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ մեկ անգամ, դա իր մեղքն է: Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ երկու անգամ, դա արդեն ձեր մեղքն է:
- Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց:
- Սովորիր ուրիշների սխալների վրա: Հնարավոր չէ ապրել այնքան երկար, որպեսզի ամեն ինչ սովորես սեփական սխալների վրա:
- Ով զայրույթով չի պատասխանում զայրույթին, փրկում է և՛ իրեն և՛ դիմացինին:
- Հանճարեղ է նա, ով դառնում է կույր ուրիշների կանանց առջև, կաղ՝ ուրիշների հարստության ետևից վազելիս և խուլ՝ ծանոթների հասցեին անարգանք լսելիս:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/06/blog-post_9491.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել