Գերչակի յուղը բազմաթիվ օրգանական թթուներ է պարունակում։ Դրանց շնորհիվ ուժեղանում է աղիների պերիստալտիկան (ավտոմատ օձանման շարժումները)։ Հենց սրա շնորհիվ էլ ուժեղանում է արյան շրջանառությունն, ու թունավոր մետաբոլիտներն ու հեղուկը դուրս են գալիս արյան միջից։
Սկսում ենք ուրբաթ օրը։
Երեկոյան
1-3 ճ/գ գերչակի յուղ ենք ընդունում, վրայից եռացրած ջուր ենք խմում։ 100 կգ-ից ավել քաշ ունեցող մարդիկ ընդունեն 3 գդալ։ Էֆեկտն արդեն առավոտվա կողմ կզգացվի։ Շաբաթ առավոտյան կրկին 1-2 ճ/գ ընդունել, սակայն տնից դուրս չգալ։
Երեք ժամից՝ թեթև նախաճաշ։ Երեկոյան 19:00-ին ևս մեկ անգամ ընդունել, որպեսզի աղեստամոքսային տրակտը լավ արձագանքի, և քնից առաջ հասցնեք գոնե մեկ անգամ զուգարան գնալ։ Այսինքն՝ գերչակն ընդունել ընդամենը երեք անգամ։
Կիրակին հանգստյան օր է։
Կարելի է զբոսանքի գնալ, շարժվել, վազել։
Երկուշաբթի՝ օրգանիզմը մաքրելուց հետո, նոր ուժերով սկսում ենք շաբաթը։
Սա կարելի է կրկնել երեք շաբաթ շարունակ։ Ում մոտ որ օրգանիզմը բարձիթողի վիճակում է, կարող է կուրսը անցնել 4-5 շաբաթ։
Գերչակի յուղի ընդունմանը զուգահեռ պետք է մեծ քանակությամբ հանքային ջուր խմել, քանի որ աղիների ազատմանը զուգընթաց դուրս են գալիս նաև օրգանիզմի հանքային աղերը։
Գերչակի յուղով օրգանիզմի մաքրումը հատկապես խորհուրդ է տրվում ալերգիկ և աուտոիմուն հիվանդությունների, ասթմայի, ռևմատիզմի, պոլիարթրիտի և այլնի ժամանակ։
Գերչակի ընդունումից հետո կարելի է ուտել երեք ժամից միայն։ Խորհուրդ է տրվում ջրի վրա եփված վարսակի շիլա կամ չորահացով կեֆիր և ուրիշ ոչինչ։ Երեկոյան լավ է լիմոնով թեյը։