57-ամյա հոլիվուդյան դերասան Էդի Մերֆին 10-րդ անգամ հայր է դարձել։

Մերֆիին փոքրիկ է պարգևել ավստրալացի 39-ամյա մոդել Փեյջ Բաթչերը։ Զույգը որդի է ունեցել, որին ծնողներն անվանել են Մաքս Չարլզ Մերֆի՝ ի պատիվ Էդիի ավագ եղբոր, որ մահացել է սակավարյունությունից։

Էդին և Փեյջը միասին են արդեն վեց տարի, և Չարլզը նրանց երկրորդ երեխան է։ Մերֆին այլ կանանցից ունի ևս 8 երեխա․ նրանցից 5-ը նախկին կնոջից՝ Նիկոլ Մերֆիից է, ևս 3-ը՝ նրա 3 տարբեր զուգընկերուհիներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել