Երեկվա գրածիս վերաբերյալ մի երկու ճշտում:
Ի՞նչ խնդիր ունեմ ես «Ղարաբաղը ծախում են», «իշխանություն Ղարաբաղի դիմաց» ձևակերպումների հետ:
Նախ՝ շեշտեմ, որ իմ խնդիրը նախընտրական չէ, այլ սկզբունքային է, չի վերաբերում միայն մեկ մասնավոր դեպքին, այլ ընդհանուր է: Նաև վերաբերում է ոչ միայն այսօրվա իշխանություն-ընդդիմություն, այլև երեկվա ու առաջին օրվա հարաբերությանը։
1. «Ղարաբաղը ծախելու» մասին պնդումներն ակամայից լեգիտիմացնում են, սովորական, նորմալ են դարձնում երևույթը, որի մասին բարձրաձայնվում է: Այսինքն՝ ակամայից ներշնչվում է այն պատկերացումը, որ Հայաստանում ընդհանրապես հնարավոր է այնպիսի ղեկավարություն, որը պատրաստ է հանուն իշխանության «ծախել Ղարաբաղը», և ընդհանրապես «Ղարաբաղ ծախելը» ի վերջո ոչ այդքան արտասավոր, ոչ էդքան անհնարին, այլ բավականին էլ հավանական բան է:
Չբացատրեմ սրա անթույլատրելիությունն ու վտանգը:
2. Եթե մեկն իրոք վստահ է, որ Հայաստանի որևէ առաջնորդ պատրաստ է հանուն իր իշխանության Ղարաբաղը «ծախել», այսինքն՝ պետական դավաճանության մեղաղրանք է առաջ քաշում, նա այդ ծանրագույն մեղադրանքը հնչեցնելուց հետո չի կարող գալ տուն ու սուրճ խմել: Այդ մեղադրանքը հնչեցնելու պահից սովորական, նորմալ ժամանակը, առօրյան ավարտվում է:
Ավելին՝ ավարտվում է նաև նախընտրական պայքարը, ընդրություններում մի քանի տոկոս հավաքվելու պայքարը, ընդհանրապես, սովորական, նորմալ քաղաքական պայքարը:
Միակ տրամաբանական շարունակությունը նման մեղադրանքից հետո ազգային-ազատագրական պայքարի հռչակումն է՝
1. Խաղաղ միջոցներով՝ համազգային շարժում, դիմադրություն, անհնազանդություն: Հանրահավաքներ, գործադուլներ, զանգվածային ինքնակազմակերպում՝ վտանգին դիմակայելու նպատակով։
2. Հարկ եղած դեպքում՝ զինված ազատագրական պայքար, քանի որ պետական դավաճանությունը հավասարազոր է թշնամական գործողությունների, և այստեղ գործում է արդեն պատերազմական տրամաբանությունը:
Ես մի կաթիլ չեմ չափազանցնում:
Որքան էլ պառլամենտարիզմն ու կուսակցականությունը փչացնեն մեր ճաշակն ու իջեցնեն մեր մտածողությունը, միևնույն է, քաղաքական տրամաբանությունն անողոք է:
Պետական դավաճանությանն ի պատասխան՝ ազգային-ազատագրական պայքարը կարող է միայն համարժեք զենք լինել: Թե՞ մեկն իրոք կարծում է, որ «Ղարաբաղը ծախելու» դեմ պետք է քվեաթերթիկներով կամ հեռուստադեբատներով պայքարի:
ՀԳ. Դեռ չեմ նայել Շահնազարյանի ասուլիսը: Կնայեմ, քանի որ, անկախ ամենից, ես անլուրջ վերաբերմունք չունեմ այդ գործչի նկատմամբ, իսկ իրա՝ ՀՀԿ ցուցակում լինելու հետ զրո խնդիր ունեմ:
ՀԳ. 2. Ինձ եթե մնար, դեռ 2016-ից սկսած` ԱԱԾ էլ, այլ տեղեր էլ կկանչվեին շատերը, որոնք Հայաստանի դեմ պատերազմում թիկունքային բանակի մաս էին, բայց շարունակում եմ քաղաքական կարծիքներ արտահայտել ու բարի համբավ ունեցող քաղաքացու տեղ անցնել:
ՀԳ. 3. Գրառմանս շեշտը 2-րդ կետն է: Խնդրում եմ առարկելու դեպքում հատկապես դրան ուշադրություն դարձնել: