
21-ամյա Արիանա Քենթը տառապում է եղնջացանով: Այն արտահայտվում է կարմիր ցաներով սառը ջրի հետ շփման արդյունքում:
Այս աղջկան խստիվ արգելվում է գտնվել սառը ջերմաստիճանի տակ: Այս հիվանդության պատճառով աղջիկը կարող է տեղափոխվել հիվանդանոց:
Եղնջացանը իմունային համակարգի բացակայության պատճառով է առաջանում: Այն տարածվում է ամբողջ մարմնի վրա: Հիվանդությունն առաջին անգամ Արիանայի մոտ առաջացել է 14 տարեկանում, երբ ձմռանը ձյուն էր մաքրում:
Այսօր նա ապրում է աշխարհի ամենացուրտ երկրներից մեկում, այդ իսկ պատճառով էլ շատ հազվադեպ է դուրս գալիս զբոսանքի:
«Ես չեմ կարողանում դրսում գոնե 5 րոպե մնալ, նույնիսկ երբ ցանկանում եմ հասնել մեքենայիս, հիվանդությունը սկսում է գլուխ բարձրացնել:
Աղջկան արգելված է պաղպաղակ ուտել կամ սառը խմիչքներ խմել:
Արիանան դեղամիջոցներ է ընդունում, քանի որ առանց դրանց նա ապրել չի կարող:
Ամիսը 2 անգամ շտապ օգնությունում կանչ է գրանցվում: Նախկինում նա ավելի շատ էր հիվանդանոցում լինում, այդ պատճառով նա հրաժարվել է պանրից, յոգուրտից, արքայախնձորից և երշիկից:
Աղջիկը կարող է տեղափոխվել ավելի տաք երկիր, սակայն այս նույն ռեակցիան կլինի, եթե հյութի մեջ սառույց լինի, կամ էլ օգտվի լողավազանից:
Այս հիվանդությունը շատ քիչ է հետազոտված, սակայն շատերն են տառապում դրանով: