Սուրիկ Խաչատրյանը ապտակել է սպանվածինՏեղեկացրել ենք, որ Այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է shamshyan.com-ին , 1 հոգի մահացել է , իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ըստ ֆոտոլրագրողի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Մի խումբ գորիսեցիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ Սդղի լճում «կեր ու խումի» ժամանակ, որին ներկա է եղել նաեւ մարզպետ Ս. Խաչատրյանը, ինչ որ հարցի շուրջ թեժ խոսակցություն է տեղի ունեցել նրա եւ քաղաքապետի նախկին թեկնածուի միջեւ, որի ժամանակ մարզպետը ապտակել է նրան, ով այդ մասին հայտնել է եղբորը, որից հետո էլ զարգացումները այլ ընթացք են ունեցել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներն արդեն տեղափոխվել եւ ընդունվել են Էրեբունի բժշկական կենտրոն և այս պահին նրանց է այցելել արդեն զինդատախազ Գևորգ Կոստանյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել